Արամայիս Տոնոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ազգությունը | հայ | ||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 1969 (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1986-1996 1996-1997 1997 1997-1998 1998-1999 2001 |
Հայաստան Արարատ Հայաստան Փյունիկ Իրան Քեշավարզ Իրան Սպահան Հայաստան Երևան Հայաստան Միկա |
91 (20) 25 (9) ? (?) ? (?) 16 (6) 1 (0) | |
Ազգային հավաքական | |||
1992-1997 | Հայաստան | 18 (0) | |
Մարզչական կարիերա | |||
1999 2000 2001 2002 2002-? 2002 |
Հայաստան Երևան Հայաստան Միկա Հայաստան Միկա Հայաստան Միկա Հայաստան Միկա-2 Հայաստան Միկա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արամայիս Ստեփանի Տոնոյան (ծնված՝ 26 հոկտեմբերի, 1969, Երևան, ՀԽՍՀ), հայ նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային կարիերան սկսել է «Արարատում», որտեղ խաղացել է մինչև 1996 թվականը։ Մայրաքաղաքային ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի եռակի գավաթակիր։ Եղել է ակումբի ավագն ու առաջատարը։ «Արարատի» կազմում մասնակցել է եվրոգավաթներին։ ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների առաջնության «Արարատ»-«Կատովիցե» խաղում Տոնոյանի հաղթական գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց ավելացված ժամանակ, իսկ տուգանայինների ժամանակ արարատցիները աչքի ընկան վարպետությամբ՝ մրցակցին գերազանցելով մեկ գոլով՝ 5։ 4։
Տոնոյանին է պատկանում մի ինքնատիպ ռեկորդ։ 1993-1998 թթ. Հայաստանի գավաթի եզրափակիչների ժամանակ Տոնոյանը հանդես է եկել որպես թիմի ավագ և առաջին 4 եզրափակիչներում (3-ը «Արարատի» կազմում, 1-ը՝ «Փյունիկի») դարձել է գավաթակիր։
Մարզչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Տոնոյանը «Երևանում» հանդիսացել է խաղացող գլխավոր մարզիչը։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը ցրվում է, իսկ Տոնոյանը տեղափխվում է «Միկա», որտեղ զբաղեցրել է ավագ մարզչի պաշտոնը։ Համապատասխան պաշտոնում աշխատելով մինչև 2002 թվականը` Էդուարդ Մարկարովի հեռանալուց հետո Տոնոյանը առաջնության 5-րդ տուրից գլխավորում է աշտարակյան թիմը։ Այդ պաշտոնն զբաղեցրել է կարճ ժամանակ. 15-րդ տուրից հետո հեռացել է պաշտոնից։ Այդ մրցաշրջանի սկզբում Տոնոյանը գլխավորել է «Միկա-2»-ը։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
Որպես մարզիչ